Google-ը ցանկանում է YouTube-ը վերածել շոփինգի վայրի
Google ամերիկյան ընկերությունը, որը YouTube վիդեոհոսթինգի մայր ընկերությունն է, պահանջում է վերածել հարթակը վայրի, որտեղ կարելի է գնել ապրանքներ տեսահոլովակներից, գրում է Բլումբերգ գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Մասնավորապես, նրանց խոսքով, YouTube հարթակը վերջերս սկսել է առաջարկել հեղինակներին օգտագործել իրենց ծրագրային ապահովումը տեսահոլովակներում ներկայացված ապրանքներին հետեւելու համար: Այնուհետեւ այդ տվյալների եւ Google-ի շոփինգի ու վերլուծության գործիքների միջեւ կապ կձեւավորվի:
«Նպատակը կայանում է նրանում, որ վերածվեն YouTube-ում բազմաթիվ տեսանյութերը ապրանքների հսկայական կատալոգի, որոնք օգտատերերը կարող են դիտել, այնուհետեւ սեղմել եւ գնել դրանք»,-նշում են գործակալության աղբյուրները:
YouTube-ի ներկայացուցիչը հաստատել է գործակալությանը, որ ընկերությունը թեստավորում է այդ գործառույթները սահմանափակ թվով ալիքներում: Նրա խոսքով՝ տեսահոլովակների հեղինակները կվերահսկեն ներկայացված ապրանքները: Ընդ որում՝ ընկերությունը նշել է, որ դա փորձնական է եւ հրաժարվել մանրամասներ ներկայացնել:
Google-ն իր որոնողական համակարգով ներառված է Alphabet հոլդինգային ընկերության կազմում: Alphabet-ը նաեւ ներառում է Android-ն ու Youtube-ը, Google Life Sciences-ը, Calico-ն, Sidewalk Labs-ը, Nest-ը, Google Ventures-ը, Google Capital-ն ու Google X-ը: