ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ պատրաստ է նպաստել Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը․ Միշուստին(Տեսանյութ)
ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ պատրաստ է նպաստել Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը․ Միշուստին
13:53, 09.10.2020
Տարածաշրջան:Հայաստան, Արցախ, Ադրբեջան, Ռուսաստան
Թեմա: Քաղաքականություն
Կարեւոր է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ սկսել հակամարտության դիվանագիտական կարգավորումը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանն ասաց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ»,- նշեց նա։
Միշուստինն իր անկեղծ ցավակցությունները հայտնեց զոհվածների եւ տուժածների հարազատներին ու մտերիմներին։