Հունական դատարանը ծայրահեղ աջ «Ոսկե արշալույս» կուսակցությանը հանցավոր կազմակերպություն է ճանաչել
Հունական դատարանը ծայրահեղ աջ «Ոսկե արշալույս» կուսակցությանը հանցավոր կազմակերպություն է ճանաչել եւ 5 տարվա դատավարությունից հետո տասնյակ ամբաստանյալների դեմվճիռներ է կայացրել, հայտնում է AP-ը:
1980-ականներին որպես նեոնացիստական խմբավորում հիմնադրված «Ոսկե արշալույսը» դարձել է Հունաստանի երրորդ խոշորագույն կուսակցությունը երկրում վերջին ֆինանսական ճգնաժամի ընթացքում եւ աշխարհի ծայրահեղ աջ խմբերի համար դիտարկվել է որպես մոդել:
Դատարանը որոշել է, որ կուսակցության 18 նախկին պատգամավորներից յոթը, ներառյալ առաջնորդ Նիկոս Միխալոլիակոսը, մեղավոր են հանցավոր կազմակերպության ղեկավարման համար: Մնացածները մեղավոր են ճանաչվել հանցավոր կազմակերպությանը մասնակցության մեջ: Ընդհանուր առմամբ, չորս գործով դատավարությանը ներգրավվել է 68 մեղադրյալ:
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ դատավճիռը «վերջ է դրել տրավմատիկ ցիկլին» երկրի հասարակական կյանքում:
Երբ դատավճիռների մասին հայտնի է դարձել, առնվազն 20 000 մարդ Աթենքի դատարանի շենքի մոտ անցկացվող հանրահավաքի ժամանակ սկսել է ծափահարել եւ տոնել: