Սա անմարդկային պատերազմ է, որտեղ Ադրբեջանը թաքցնելու շատ բաներ ունի. Սեմյոն Պեգով. ArmNews (Տեսանյութ)
Լիլիթ Թումանյանը ծավալուն զրույց է ունեցել Սեմյոն Պեգովի հետ, ով այս օրերին շատ ակտիվորեն լուսաբանում է ԼՂՀ-ում ծավալվող գործողությունները:
Լրագրողի խոսքով՝ երբ հարց է առաջանում, թե ում ես հավանում, ում հանդեպ է քո սիմպատիան, պետք է նախ հասկանալ, որ դեռ մինչ այս սրացումը Ադրբեջանը արգելել էր իր մուտքը սեփական երկիր. պատճառը վավերագրական ֆիլմն էր, որը լրագրողը նկարահանում էր կես տարի առաջ, Էդուարդ Լիմոնովի մասին: Ադրբեջանը հասկացրել է լրագրողին, որ նա իր երկիր ոտք դնելու իրավունք չունի:
Նույն իրավիճակը եղել է նաև Դոնբասում, այստեղ ևս ադրբեջանցիներն ունեն խնդիր՝ խափանել լրագրողների աշխատանքը, հրետակոծությունները հենց լրագրողների հավաքատեղիներում էին լինում, փաստերը կան: Սիմպատիա է նաև առաջանում, երբ դու գտնվում ես հրետակոծման տակ տղաների հետ, ովքեր իրենց կյանքի գնով քեզ են պաշտպանում:
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ունի շատ բան թաքցնելու անկախ լրագրողներից, որոնց թվին ես ինձ դասում եմ»,- ասում է Պեգովը:
Խոսելով այս պատերազմի առանձնահատկություններից, Պեգովը շեշտում է, որ այսօր առաջնագծում ավելի ապահով է, քան թիկունքում, այնինչ պետք է լիներ հակառակը: Կարելի է ասել, Ստեփանակերտը, այլ քաղաքներ խաղաղ բնակչությամբ ամեն օր հրթիռակոծման տակ են, բազմաթիվ լրագրողներ, այդ թվում ինքը, ստիպված են անընդհատ փոխել իրենց գտնվելու վայրը, նոր թաքստոցներ փնտրել:
«Ես այլ պատերազմական կետերում էլ աշխատել եմ, ինչպես բազմիցս նշել եմ, բայց նման բան չեմ տեսել, ադրբեջանցիները զանգահարում են այն հյուրանոցները, որտեղ լրագրողները հանգրվանել են՝ ինֆորմացիա հավաքելու, թե ով որտեղ է, որ կարողանան մեր աշխատանքները խաթարել, մեզ շարքից հանել, նաև սրանով է պայմանավորված, որ անընդհատ փոխում ենք մեր գտնվելու վայրը»:
Մանրամասն՝ տեսանյութում: