Սողոմոնյան կղզիներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Սողոմոնյան կղզիներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնել է է վարչապետ Մանասա Սոգավարեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այժմ մենք ունենք COVID-19-ի առաջին դեպքը: Վարակվածն ուսանող է, ով ժամանել է Ֆիլիպիններից: Ինձ համար դժվար է խոսել այս մասին. մենք կորցրեցինք կորոնավիրուսից զերծ մնացած երկրի կարգավիճակը»,- ասել է Սոգավարը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակում էր տեղական SIBC News հեռուստաալիքով:
Նշվում է, որ վարակը հայտնաբերվել է սովորական թեստի միջոցով, երբ ուսանողը ժամանել է մայրաքաղաք Հոնիարա: Ընդ որում, կորոնավիրուսին բնորոշ ոչ մի ախտանիշ չի գրանցվել: Վարչապետն ասել է, որ Սողոմոնյան կղզիներ մեկնելուց առաջ ուսանողի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները բացասական էին:
Այս պահին երկրի առողջապահության նախարարությունը հետեւում է հիվանդի շփումներին: Սոգավարեն շեշտել է, որ երկրում դեռ կարանտինի մասին խոսք չկա:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել: