Ալեկո Իսկանդարյան. Երբեք չենք դադարելու կռվել հանուն արդարության
Ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականի եւ «Լոս Անջելես Գելաքսիի» նախկին խաղացող Ալեքո Իսկանդարյանը Ինստագրամում գրառմամբ անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:
«Մենք երբեք չենք դադարելու պաշտպանել Արցախը: Մենք երբեք չենք դադարելու աղոթել խաղաղության համար: Մենք երբեք չենք դադարելու կռվել հանուն արդարության»,- գրել է Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: