Times-ը բացատրել է բրիտանական ինքնաթիռների թռիչքների հաճախակիացումը ՌԴ սահմանների մոտ
Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռներն ու նավերը ակտիվացել են ՌԴ սահմանների մոտ՝ Ռուսաստանի պաշտպանության թույլ կողմերը բացահայտելու և հետագայում ստացված տեղեկատվությունից օգտվելու համար, գրում է The Sunday Times-ը:
Լրագրողներն այս գործողությունն աննախադեպ են անվանել:
Ըստ պարբերականի, օգոստոսի վերջին շաբաթվանից Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի 28 ինքնաթիռներ են մոտեցել են ՌԴ սահմաններին՝ Սև ծովի շրջանում և Կոլա թերակղզու հատվածում: Ընդ որում, միանգամից երկինք է բարձրացել հինգ ինքնաթիռ:
Այս թռիչքներին մասնակցել են Typhoon կործանիչներ, Voyager լցավորող-ինքնաթիռներ, Sentinel ռադիոտեղորոշման հետախուզության և հարվածների կառավարման ինքնաթիռներ, RC-135 ռազմավարական հետախույզ-ինքնաթիռներ և Boeing E-3 Sentry հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման ինքնաթիռներ: