«Վերոնա» - «Ռոմա». Բուքմեյքերների կարծիքը
Իտալիայի առաջնության առաջին տուրում «Վերոնան» սեպտեմբերի 19-ին տանը կընդունի «Ռոմային»:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են «Ռոմային», որի հաղթանակը ստացել է 1.75 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 3.80, «Վերոնայի» հաղթանակը՝ 4.30 գործակիցը:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Վերոնայի» դեմ հանդիպման հայտացուցակում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: