ԴՆԹ-ի վերծանումը հերքում է վիկինգների մասին տարածված պատկերացումները
Եվրոպայում վիկինգների մի քանի հարյուրավոր գերեզմաններից վերցված ԴՆԹ անալիզները ցույց են տվել, որ իրական վիկինգները այդքան էլ չեն համապատասխանում ժամանակակից պատկերացումներին, հաղորդում է Nature-ը:
Աշխարհի տարբեր երկրներից գիտնականներ, ներառյալ ռուս հետազոտողները, ուսումնասիրել են 442 տղամարդկանց, կանանց եւ երեխաների գենոմները, որոնց մնացորդները հայտնաբերվել էին վիկինգների գերեզմաններում: Խոսքը մ.թ.ա. 2400-ից մինչեւ մ.թ. 1600 թվականներն ընկած ժամանակահատվածի գերեզմանների մասին է, ոոնք հայտնաբերվել են ինչպես Սկանդինավիայում, այնպես էլ վիկինգների էքսպանսիայի շրջաններում:
«Բնիկ սկանդինավիացիները յուրացրել են հսկայական տարածքներ եւ տարածել իրենց ազդեցությունը Ամերիկայից մինչեւ Ասիա: Վիկինգներն իրենց հետ բերել են լեզուն, կրոնը, սոցիալ-քաղաքական կենսակերպը: Արդյունքում վիկինգներին են պատկանել ոչ միայն սկանդինավիացիները, այլ նաեւ նրանցից գենետիկորեն հեռու մարդիկ»,-ասել է Կոպենհագենի համալսարանից հնէաբան Էսկե Վիլերսլեւը:
Ընդունված է կարծել, որ վիկինգները եղել են բարձրահասակ եւ բաց գույնի մազերով, սակայն ինչպես պարզել են հնագետները, դա ընդամենը կարծրատիպ է: