Բարաք Օբաման նոյեմբերին կհրապարակի իր հուշագրությունների առաջին հատորը
Բարաք Օբաման նոյեմբերի 17-ին կհրապարակի իր հուշագրությունների առաջին հատորը՝ «Ավետյաց երկիրը», հաղորդում է AP-ը:
Գիրքը կհրատարակեն Crown ընկերությունն ու издательство Penguin Random House հրատարակչությունը: Լքելով Սպիտակ տունը՝ Օբաման եւ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Crown-ի հետ պայմանագիր էին կնքել 65 մլն դոլարի չափով մի քանի գրքի հրատարակման մասին:
Գիրքը կազմված է 768 էջից: Այն պատմում է Սպիտակ տանն անցկացրած նախագահական ժամկետի շուրջ Օբամայի հայացքները: Այն կհրատարակվի 25 լեզուներով:
Օբաման ավելի վաղ գրել է 2 բեսթսելլեր՝ «Հորս երազանքները» 1995 թվականին եւ «Հույսի խիզախություն»՝ 2006 թվականին: