ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Հըզբոլլահ»-ի ներկայացուցչի եւ լիբանանյան երկու ընկերությունների հանդեպ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Հըզբոլլահ»-ի ներկայացուցչի եւ լիբանանյան երկու ընկերությունների հանդեպ, որոնց մեղադրում է այդ կազմակերպության հետ կապ ունենալու մեջ, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
«Սեւ ցուցակում» ներառված են լիբանանյան երկու ընկերություններ՝ Arch Consulting-ը եւ Meamar Construction-ը, որոնք «Հըզբոլլահ»-ի կողմից օգտագործվել են իրենց հաշիվներին դրամական փոխանցումները թաքցնելու համար, ինչը օգնել է հարստացնել կազմակերպության ղեկավարությանը։
Նաեւ պատժամիջոցներ են սահմանվել սուլթան Խալիֆա Ասադի նկատմամբ, որը, ըստ ֆինանսների նախարարության, «Հըզբոլլահ»-ի գործադիր խորհրդի բարձրաստիճան պաշտոնյա է։