Մբապեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է 2021 թվականի ընթացքում տեղափոխվել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Լիվերպուլը» մտադիր է վաճառել թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկին, որպեսզի 2021 թվականի ամռանն իրականացնի 21-ամյա Մբապեի տեղափոխությունը:
ՊՍԺ-ն չի ցանկանում հրաժարվել Մբապեի ծառայություններից, սակայն պատրաստ է վաճառել ֆրանսիացի հարձակվողին, եթե նրա դիմաց ստանա 300 միլիոն ֆունտ:
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: