Եվս մեկ երկիր է բացվել զբոսաշրջիկների համար
Հորդանանը բացվել է միջազգային զբոսաշրջության համար՝ հայտնում է ATOR- ը:
43 պետությունների քաղաքացիներ կարող են մուտք գործել երկիր:
Տարբեր երկրների զբոսաշրջիկներին բաժանել են երեք խմբի՝ կախված կորոնավիրուսի բռնկման մասշտաբներից. «Կարմիր՝ բարձր հաճախականությամբ, «դեղին»՝ միջին, և «կանաչ» ՝ նվազագույն:
Երկիր ժամանելուն պես բոլոր խմբերի զբոսաշրջիկները մուտքի մոտ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի արդյունքները, որոնք արվել են ոչ ավելի, քան 72 ժամ առաջ, և պետք է ևս մեկ անգամ թեստավորվեն: