Թուրքիան քաղաքացիություն է շնորհել սիրիացի առաջին տիեզերագնաց Մուհամեդ Ֆարիսին. ԶԼՄ-ներ
Թուրքիան քաղաքացիություն է շնորհել սիրիացի առաջին տիեզերագնաց Մուհամեդ Ահմեդ Ֆարիսին, որը մի քանի տարի է, ինչ ապրում է Թուրքիայում՝ հաղորդում է TRT հեռուստաալիքը:
Ֆարիսը լքել է Սիրիան Բաշար ալ-Ասադի ու ընդդիմության միջև զինված առճակատման բռնկումից հետո: Միևնույն ժամանակ, Ֆարիսն ինքը բազմիցս երախտագիտություն է հայտնել Թուրքիային սիրիական ընդդիմությանը սատարելու համար:
1987-ին Ֆարիսը մեկ շաբաթ անցկացրել է Միր ուղեծրային համալիրում, ինչի համար նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: