Ավստրալացի ոստիկանները 145 մլն դոլար արժողությամբ թմրաբեռ են առգրավել ՃՏՊ-ի շնորհիվ
Ավստրալացի ոստիկանները 145 մլն դոլար արժողությամբ թմրաբեռ են առգրավել ՃՏՊ-ի շնորհիվ, հաղորդում է CNN-ը:
Դատարանը Սայմոն Տուին դատապարտել է 6,5 տարվա ազատազրկման 2023 թվականին պայմանական ազատման իրավունքով:
Տեսանկարահանող սարքերի օգնությամբ հաջողվել է գտնել վթարի մեղավորին: Ոստիկանները խուզարկել են մեքենան եւ հայտնաբերել 273 կգ թմրանյութ 145 մլն դոլար արժողությամբ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ նման բան առաջին անգամ է տեղի ունենում,երբ թմրանյութ է հայտնաբերվել նման անհավանական հանգամանքներում: