Ամազոնիայի ցեղերի առաջատար փորձագետին սպանել են աղեղից գիտարշավի ժամանակ
Ամազոնիայի ցեղերի բրազիլացի առաջատար փորձագետը գիտարշավի ժամանակ սպանվել է աղեղից, հայտնում է BBC-ն:
56-ամյա Ռիելի Ֆրանցիսկատոն մահացել է չորեքշաբթի օրը Բրազիլիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ռոնդոնիա նահանգի մերձակա տարածքում: Նա անցկացնում էր ցեղերից մեկի ուսումնասիրությունը` կառավարական գործակալության համար տեղի ցեղերի մասին իր աշխատանքի շրջանակներում:
Ականատեսները պատմում են, որ Ֆրանցիսկատոն եւ նրա թիմը ցեղի ներկայացուցիչներին մոտենալուց անմիջապես հետո կրակահերթի տակ են հայտնվել:
Գիտնականը, ում ուղեկցում էր ոստիկանությունը, փորձել էր փախնել, սակայն նետը խոցել էր նրա կրծքավանդակը: