ԶԼՄ. Բահրեյնը կարգավորում է հարաբերությունները Իսրայելի հետ
Բահրեյնը կարգավորում է հարաբերությունները Իսրայելի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:
Times of Israel-ի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կհայտարարի, որ Բահրեյնը իր հարեւանի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ միասին, պաշտոնապես հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ:
Իսրայելական Kan հեռուստաալիքի լրագրող Ամիհայ Շտայնը Twitter-ում գրել է, որ Բահրեյնի թագաժառանգ արքայազն Սալման բին Համադ Ալ Խալիֆան երկուշաբթի օրը կլինի Վաշինգտոնում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը տեղի կունենա Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Թրամփի վարչակազմը փորձել է համոզել արաբական սունի այլ երկրներին կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Նրանցից ամենահզորը՝ Սաուդյան Արաբիան, հասկացրել է, որ պատրաստ չէ դրան: