45-ամյա ավստրիացուն մայրը մի քանի ամսով փակել էր նկուղում
Ավստրիայի ոստիկանությունը հետաքննում է 45-ամյա տղամարդու բողոքն այն մասին, որ նրա մայրը մի քանի ամսով փակել է նրան նկուղում, հայտնում է AP-ն:
Վիեննայի ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդուն գտել էին հրշեջները, ովքեր տուն էին կանչվել «սանիտարական վթարի» պատճառով:
Տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց: Ճանապարհին նա հրշեջներին պատմել էր, որ ապրիլից իր 77-ամյա մայրն իրեն փակել էր նկուղում: Ներկայումս կնոջ նկատմամբ հետաքննություն է սկսվել` ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով: