Յակուտիայում գործարկել են Ռուսաստանում ամենախոշոր հանքահորը
Յակուտիայի Ներյունգրինսկի շրջանում գործարկել են Ռուսաստանում առաջին հերթին ամենախոշոր «Ինագլինսկայա» հանքահորը եւ տարեկան 6 մլն տոննա ածուխ հզորությամբ «Ինագլինսկայա-2» հարստացուցիչ ֆաբրիկան, հայտնում է ՏԱՍՍ-ը գործարկման արարողությունից։
«Ավարտվել է «Կոլմար» ընկերությունների խմբի խոշորագույն արտադրական օբյեկտների շինարարությունը՝ առաջին հերթին Ռուսաստանում ամենախոշոր «Ինագլինսկայա» հանքահորի, «Ինագլինսկայա-2» ֆաբրիկայի։ Նախագծի իրականացումը կատարվում է 2 հերթով՝ արդյունահանման հզորությունները տարեկան մինչեւ 12 մլն տոննա փուլային մեծացմամբ»,- հայտնել են «Կոլմար» ածխարդյունահանման ընկերության մամուլի ծառայությունից։
«Հարավային Յակուտիա» առաջանցիկ զարգացման տարածքում ֆաբրիկայի եւ հանքահորի շինարարությունը կատարվել է Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման ֆոնդի ֆինանսական աջակցությամբ, ֆոնդի ներդրումները կազմել են 4 մլրդ ռուբլի։
Սախա Հանրապետության (Յակուտիա) Պետական ժողովի (Իլ Տումեն) նախագահ Պյոտր Գոգոլեւը նշել է 2019 թվականի վերջին ընկերության եւ Յակուտիայի կառավարության միջեւ կնքված հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մասին համաձայնագիրը, որի կարեւորագույն խնդիրն է Ներյունգրինսկի շրջանի սոցիալական զարգացումը որպես տարածաշրջանի տնտեսական աճի առաջատար կենտրոն։
Նա նաեւ հավելել է, որ «Կոլմար» ընկերության նախագծի իրականացումն արդեն ցուցադրում է «եւ հեռանկարում կստեղծի խոշոր արդյունահանող ընկերության եւ տարածաշրջանային իշխանությունների ու տեղական հանրույթի հետ փոխգործակցության նոր մոդել՝ ուղղված տարածքի կայուն զարգացմանը, որը դրական օրինակ կլինի ամբողջ Հեռավոր Արեւելքի համար»։