Ասանժի արտահանձնման մասին գործի լսումները հետաձգվել են իրավաբաններից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման մասին գործի լսումները հետաձգվել են իրավաբաններից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Դատավոր Վանեսա Բարեյցերը հետաձգել է լսումները մինչեւ երկուշաբթի:
Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում սկսվել են ԱՄՆ-ին Ասանժի արտահանձնման մասին լսումները: