Բիրմինգհեմում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է պատահական անցորդների վրա. կա 1 զոհ, 7 վիրավոր
Ոստիկանները ձերբակալել են Բիրմինգհեմի կենտրոնում 2 ժամ շարունակ դանակով հարձակումներ իրականացնող տղամարդուն, որը սպանել է մեկ մարդու և վիրավորել ևս 7-ին:
BBC News-ի տեղեկացմամբ՝ առաջին հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 00:30-ին (երևանյան՝ 03:30), որից հետո հանցագործը տեղաշարժվել է քաղաքով մեկ՝ ընթանալով դեպի հարավ և պատահական մարդկանց հարձակման զոհ դարձնելով:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակումներն առնչություն չունեն ահաբեկչական կամ որևէ խմբավորման գործունեության հետ:
Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, մյուս հինգի կյանքին ներկա պահին վտանգ չի սպառնում: