Կորոնավիրուսի պատճառով Չեխիայի հավաքական է հրավիրվել 22 նորեկ
Չեխիայի մարզչական շտաբը թիմ է հրավիրել 24 ֆուտբոլիստի։ Նրանցից 22-ը նորեկ է, հաղորդում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Պատճառը կորոնավիրուսն է։
36-ամյա պաշտպան Ռոման Գուբնիկը նախորդ անգամ ազգային թիմից հրավեր էր ստացել չորս տարի առաջ, 30-ամյա հարձակվող Ստանիսլավ Տեցլը՝ երկու տարի առաջ։ 17-ամյա կիսապաշտպան Ադամ Կարաբեկը կարող է դառնալ Չեխիայի հավաքականի պատմության մեջ նորամուտը նշած ամենաերիտասարդ խաղացողը, եթե մասնակցի Շոտլանդիայի թիմի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղին։
ՈւԵՖԱ-ի պահանջով Չեխիայի հավաքականը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փոխել է ամբողջ կազմը։ Թիմում եղել են վարակված աշխատակիցներ, որոնք ինքնամեկուսացել են։
Չեխիա - Շոտլանդիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։