Google-ը աշխատակիցներին լրացուցիչ հանգստյան օր է հատկացրել՝ նրանց աշխատունակությունը պահպանելու համար
Ըստ գործակալության՝ Google-ը հավատարիմ է շարունակվող համավարակի ֆոնին իր աշխատակիցների ինքնազգացողությունը լավ պահելու սկզբունքին: Ընկերությունը աշխատողներին հորդորել է հանգստյան օր տրամադրել, իսկ ղեկավարներին՝ վերանայել աշխատանքային ծրագրերը:
Նշվում է, որ այս կերպ կորպորացիայի աշխատակիցները չորս օր անընդմեջ կհանգստանան, քանի որ երկուշաբթի ԱՄՆ – ում նշվում է Աշխատանքի օրը: