Խորոնք գյուղի գերեզմանատանը ավտոմեքենա է այրվել
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19։55-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորոնք գյուղի գերեզմանատանը այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 20:28-ին:
Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: