Բելառուսի Սահմանադրական դատարանի մի շարք անդամներ կողմ են ՆԱՏՕ-ին անդամակցելուն և ՀԱՊԿ-ից դուրս գալուն. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բելառուսի ընդդիմադիր Համակարգող խորհրդի մի շարք անդամներ կողմ են հետխորհրդային տարածքում Ռուսաստանի և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների խզմանը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Համակարգող խորհրդի կազմ հայտարարված ցուցակից որոշ անուններ մեզ ծանոթ են: Եվ այդ անուններից մի քանիսը մենք կապում ենք Ռուսաստանի հետ մշակութային խզման ջատագով անձանց հետ, որոնք կողմ են ռուսաց լեզուն ոտնահարելու նպատակով բելառուսացման կարգախոսին, հետխորհրդային տարածքում ստեղծված կառույցների հետ ավելի քիչ համագործակցությանը, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարին, ՆԱՏՕ-ին անդամակցելուն», – ասել է Լավրովը Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ համատեղ մամուլի ասուլիսում: