Սփյուռքի մասին՝ հայրենիքից. վերաբացվում է «Հայերն այսօր» լրատվական հարթակը
Սփյուռքի մասին՝ հայրենիքից. վերաբացվում է «Հայերն այսօր» լրատվական հարթակը:
«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Սփյուռքի բաժինը վերագործարկում է «Հայերն այսօր» լրատվական հարթակը։ Իր երկարամյա գործունեության ընթացքում «Հայերն այսօրը» դարձել է համահայկական լրատվական հարթակ։ Եվ հիմա, հաշվի առնելով կուտակած մեծ փորձը, սփյուռքում ձեռք բերած մեծ ճանաչելիությունն ու վստահությունը, կարեւորվում է սփյուռքահայերի հետ երկխոսությունը շարունակել նոր մոտեցմամբ։
«Հայերն այսօրը» տրամադրելու է ծավալուն, համապարփակ եւ օբյեկտիվ քառալեզու տեղեկատվություն հայաստանյան կարեւոր իրադարձությունների, հայրենիք- սփյուռք կապերի ու նախաձեռնությունների, հայրենադարձության եւ սփյուռքին առնչվող թեմաների վերաբերյալ։
Մենք ակտիվ ենք լինելու սոցցանցերում։ Մեզ կարող եք հետեւել Ֆեյսբուքում եւ Ինստագրամում։ Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների հետ, իրականացնել համատեղ ծրագրեր։