Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ակցկացնում է գաղտնի բանակցություններ մի շարք արաբական պետությունների հետ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն նախքան ԱՄԷ ուղեւորվելը հայտարարել է, որ Իսրայելն անցկացնում է գաղտնի բանակցություններ մի շարք արաբական պետությունների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, հաղորդում է AFP-ը։
«Կան ավելի շատ չհայտարարված հանդիպումներ արաբական եւ մահմեդական առաջնորդների հետ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավերելու հարցով»,-հայտարարել է Նեթանյահուն՝ չպարզաբանելով, թե որ պետություններին է վերաբերում խոսքը։
«Այսօրվա առաջընթացը կդառնա նորմա վաղվա համար։ Այն կբացի ճանապարհներ բազմաթիվ երկրների համար Իսրայելի հետ նրանց հարաբերությունները կարգավորելու գործում»,-ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Իսրայելի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները կուղեւորվեն ԱՄԷ հրեական պետության հետ հարաբերությունները կարգավորելու հարցով բանակցությունների համար։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի Սպիտակ տան գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշները։
Իսրայելի եւ ԱՄէ-ի միջեւ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Վաշինգտոնում սեպտեմբերին։