Հունաստանը կշարունակի փշալարերով ցանկապատերն ընդլայնելու ծրագրերի իրականացումը` միգրանտներից պաշտպանվելու համար
Հունաստանը կշարունակի 2012թ․ Թուրքիայի հետ հյուսիսային սահմանի երկայնքով տեղադրված փշալարերով ցանկապատերն ընդլայնելու ծրագրերի իրականացումը` միգրանտների մուտքը երկիր կանխելու համար: Այս մասին հայտարարել է Ստելիոս Պետսասի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է Reuters-ը:
Նախագիծը, որին մասնակցում են 4 հունական շինարարական ընկերություններ, կավարտվի ութ ամսում եւ գնահատվում է 63 միլիոն եվրո:
12,5 կիլոմետրանոց ցանկապատը կառուցվել է ութ տարի առաջ, որպեսզի միգրանտները չկարողանան Հունաստան մտնել: Այն կընդլայնվի Հունաստանի ոստիկանության եւ բանակի կողմից նշված տարածքներում, ասել է Պետսասը՝ առանց մանրամասներ ներկայացնելու: Մարտին նա հայտնել էր, որ ցանկապատը կհասցնեն 40 կմ-ի: