Չինաստանը Պոմպեոյին մեղադրել է «քաղաքական վիրուս» տարածելու մեջ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մշտապես քննադատում և մեղադրում է Չինաստանին, որտեղ որ մեկնում է, նա ամենուրեք ապատեղեկատվություն և «քաղաքական վիրուս» է տարածում: Այդ մասին օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Պոմպեոն, ղեկավարվելով սառը պատերազմի և սեփական շահամոլական գաղափարներով, կրկին և կրկին անհիմն կերպով քննադատում է Չինաստանի Կոմկուսին, ինչպես նաև ՉԺՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականությունը:
Չինաստանն արդեն բազմաթիվ անգամ իր վճռական դիրքորոշումն է հայտնել այդ առնչությամբ»,-հայտարարել է Չժաո Լիցզյանը: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Փոմպեոն որտեղ որ մեկնում է, ամենուրեք ապատեղեկատվություն և «քաղաքական վիրուս» է բերում ու տարածում:
Դիվանագետի խոսքով՝ Փոմպեոն և նրա նմանները փորձում են «միջազգային հանրակցությանը կապել հակաչինական ու հակակոմունիստական կառքին», սակայն միջազգային հանրակցությունը չափազանց պարզորոշ կերպով դա տեսնում է և թույլ չի տալիս իրեն համոզել, ուստի այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին: