Տիխանովսկայան դիմել է Բելառուսի ուժայիններին և իր ընտրողներին
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան TUT.BY Telegram-ալիքի միջոցով դիմել է ուժայիններին և իր ընտրողներին:
«Ես ոստիկանությունից և բանակից խնդրում եմ հիշել, որ նրանք ժողովրդի մի մասն են: Ես խնդրում եմ իմ ընտրողներին՝ թույլ չտալ սադրանքներ և բռնություն գործադրելու առիթ չտալ: Համոզված եմ, որ բելառուսները վաղը արթնանալու են նոր երկրում, և հուսով եմ, որ վաղը միայն բարի լուրեր են լինելու: Խնդրում եմ, դադարեցրեք բռնությունը: Առաջին հերթին, սպաներ, ես գիտեմ, որ դուք կարող եք դա անել », – ասել է նա: