Տիխանովսկայան հայտարարել է իր հաղթանակի մասին
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ասուլիսում փաստացի հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին:
Նա վստահություն է հայտնել, որ բելառուսների մեծամասնությունը կողմ է քվեարկել իրեն:
«Դա են վկայում 3 ընտրատեղամասերի տվյալները, որտեղ կեղծիքներ չեն եղել»,-ասել է նա:
Այսպես, օրինակ, ըստ Nexta Live-ի տվյալների, թիվ 73 միջնակարգ դպրոցի ընտրատեղամասում Լուկաշենկան հավաքել է 705 ձայն, իսկ Տիխանովսկայան՝ 1700 ձայն:
Տիխանովսկայայի համախոհները նաև հայտարարել են, որ ըստ իրենց exit poll-ի, Տիխանովսկայան հավաքել է ձայների ավելի քան 80%-ը։
Պաշտոնական exit poll-ի հարցման տվյալների համաձայն, գործող նախագահը ավելի քան 80% է հավաքել։