Մահացել է ԱՄՆ նախագահներ Ջերալդ Ֆորդի եւ Ջորջ Բուշ ավագի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը
Մահացել է ԱՄՆ նախագահներ Ջերալդ Ֆորդի եւ Ջորջ Բուշ ավագի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրենթ Սքոուքրոֆթը, հաղորդում է AP-ը:
Նա 95 տարեկան էր:
Նշվում է, որ հենց նա է հանդես եկել 2003 թվականին Իրաք ԱՄՆ ներխուժման դեմ:
Նա ԱՄՆ պատմության մեջ միակ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է եղել, ով ծառայել է երկու նախագահների վարչակազմերում: