Լիբանանի նախագահը չի բացառել, որ Բեյրութում ռումբ է պայթել
Ուրբաթ օրը Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած զանգվածային պայթյունի պատճառը դեռևս հաստատված չէ՝ գրում է mk.ru-ն:
«Արտաքին ուժերի ներգրավված լինելը և հրթիռի կամ ռումբի օգտագործումը չի բացառվում», – ասել է Լիբանանի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյրութի նավահանգստում պայթել է այնտեղ պահվող սելիտրան: Պայթյունի զոհ են դարձել ավելի քան 150 մարդ, ևս 5 հազար մարդ վիրավորվել է: