Բեյրութում բուժքույրը փլուզված հիվանդանոցի փլատակներից 3 նորածնի է փրկել
Բեյրութում մի բուժքույր փլուզված հիվանդանոցի փլատակներից փրկել է 3 նորածնի։ Այդ մասին պատմել է CNN-ի թղթակիցը։
Հրապարակված լուսանկարում բուժքույրը նորածիններին գրկած փորձում է հիվանդանոցի հեռախոսով օգնություն խնդրել, քանի որ պայթյունից հետո քաղաքում բջջային կապն ու էլեկտրականությունն անջատված են եղել։ Նրա խոսքերով՝ պայթյունի պահին նա ծննդաբերական բաժանմունքում է եղել և կորցրել է գիտակցությունը։ Այնուհետև ուշքի է եկել և երեխաներին դուրս բերել։
CNN-ի թղթակցի խոսքով, 16 տարվա իր կարիերայում նա նման բան չի տեսել. Ալ-Ռում հիվանդանոցում պայթյունից 12 պացիենտ է մահացել, 4 բուժքույր և 2 այցելու։