Կան մարդիկ, որ պատահական են հայտնվել դատական համակարգում և պատահական էլ պետք է գնան (Տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել, օրակարգում եղել են աշնանային նստաշրջանում քննարկվելիք հարցերը, այդ թվում քննարկվել է նաև ՍԴ դատավորների թեկնածուների հարցը: Խմբակցության անդամներն արտահայտել են իրենց դիրքորոշումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորների հարցը ԱԺ տիրույթում է: «Իմ անձնական դիրքորոշումը կհայտնեմ քվեարկությամբ: ԱԺ-ում ՍԴ դատավորների քվեարկությունը լինելու է գաղտնի, յուրաքանչյուր պատգամավոր ազատ է և ինքն իր խղճի հետ է մոտենալու քվեատուփին»:
«ՍԴ դատավորների առաջադրման հարցում առաջնորդվում եմ ինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքով,- նշեց մեր զրուցակիցը,- ՍԴ դատավորները և ընդհանրապես դատական իշխանությունը պետք է վայելեն հանրության ճնշող մեծամասնության վստահությունը… ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական կառույց: Բայց իրավաբանների արժեքային մոտեցումը պետք է լինի հստակ… Եվ Շատ լավ է, որ հանրությունը բծախնդրությամբ է մոտենում դատական իշխանության ձևավորմանը:
«Կան մարդիկ, որ պատահական են հայտնվել դատական համակարգում և պատահական էլ պետք է գնան»- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: