Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է...

Դատարանը աննախադեպ որոշում է կայացրել 10 տարի առաջ զինվորական ծառայության ժամանակ մահացած զինվորի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը աննախադեպ որոշում է կայացրել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դատարանի կայացրած որոշումը այսպես է բնորոշել փաստաբան Արայիկ Պապիկյանը:


Դատարանը ճանաչել է բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը, և պարտավորեցրել է վարույթն իրակացնող մարմնին, որ տուժող կողմին տրամադրվեն գործի նախաքննական նյութերը։

Ըստ գործի նյութերի՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 4-ն անց 30-ի սահմաններում ծանր և անգիտակից վիճակում զինծառայող Արթուր Ղազարյանը տեղափոխվել է Հադրութի բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, իսկ ժամը 19-ի սահմաններում վիրահատվել է Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։


Դեկտեմբերի 21-ին, ժամը 00:30-ին հոսպիտալում գրանցվել է զինվորի մահը։

Ըստ փորձագետի եզրակացության՝ Արթուր Ղազարյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի խառը անոթային մալֆորմացիա։

Սակայն հենց սկզբից զինվորի ծնողները կասկածել են, որ իրենց որդուն սպանել են, հակառակ դեպքում դիահերձման ընթացքում կարող էին նկարել ուռուցքը և ցույց տալ հարազատներին։

Մահացած զինվորի մոր՝ Իրինա Ղազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացրել է, որ այս գործով սկզբնական քննությունը կատարվել է զինվորի մահից անմիջապես հետո՝ 2010-2011 թվականներին: Այն ժամանակ քրեական գործը կարճվել, քննությունն ընդհատվել է: Ըստ այն ժամանակվա պաշտոնական վարկածի՝ զինվորը մահացել է հիվանդության պատճառով՝ հանկարծակի առաջացած ուռուցքից:

2011-2018 թվականներին պաշտոնական քննություն չի եղել, բայց զինվորի մայրը, ծնողները միշտ բողոքել են, բարձրաձայնել են, ակցիաներ են անցկացրել:

Գործը վերաբացվել է Թավշյա հեղափոխությունից հետո: Փաստաբան Արայիկ Պապիկյանը այս գործով ներգրավվել է 2018 թվականի աշնանը:

Փաստաբանը պատմել է.

«Մենք ինքներս սկսեցինք փորձել վերականգնել իրադարձությունները, նույնիսկ գնացել ենք Արցախ՝ զինվորի ծառայության վայր, մենք մեր ուժերով էինք փորձում ապացույցներ հավաքել… Այդ օրերին նշանակվեց նաև կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որը մինչ օրս դեռ ավարտված չէ, բազմաթիվ հարցեր են դրված՝ պարզելու համար: Զուգահեռաբար մենք խնդրեցինք նաև, որ թույլ տան՝ նախաքննական նյութերին ծանոթանանք: Քննիչի, դատախազի նման քննության կողմ հանդիսանալով՝ ցանկանում էինք նույնպես տեղյակ լինել գործի նյութերին, իհարկե, պահպանելով գաղտնիության կանոնը, որպեսզի կարողանանք արդյունավետ իրականացնել մեր աշխատանքը: Գործի նյութերը տրամադրելու մեր դիմումը նախ քննիչը մերժեց, այնուհետև դատախազը մերժեց:

Դիմեցինք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտման փաստը, քանի որ տուժողի իրավահաջորդը չգիտեր քննության ընթացքի մասին: Քննության ավարտ կարող էր հայտարարվել պայմանականորեն՝ երկու, երեք տարի հետո միայն, այդ ընթացքում, գործի նյութերին ծանոթ չլինելով, մենք չէինք կարողանա կատարել անհրաժեշտ արդյունավետ գործողություններ:

Պայմանականորեն՝ մեզ համար կարևոր կարող է լինել որևէ անձի հարցաքննությունը, իսկ քննության ավարտից հետո եթե դիմեինք, տվյալ անձը կարող էր այլևս Հայաստանում չլինել:

Կամ՝ կրկնակի փորձաքննության հետ կապված. միկրոպրեպարատների պահպանության ժամկետ գոյություն ունի: Եթե դիմեինք, ասենք, չորս տարի հետո, միկրոպրեպարատները կարող էին այլևս պիտանի չլինել փորձաքննության համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավական երկար է քննել մեր բողոքը, դատախազն առարկում էր, չէր ցանկանում, որ տուժող կողմը գործի նյութերին ծանոթանալու իրավունքից օգտվի, բայց դատարանը շատ ճիշտ որոշում կայացրեց՝ ճանաչեց մահացած զինվորի մոր իրավունքի խախտման փաստը: Մեզ հաճելիորեն զարմացրեց նաև դատախազության վարքագիծը՝ դատախազությունը դատարանի որոշումը չբողոքարկեց: Որոշումն ուժի մեջ մտավ, օրեր առաջ քննիչը մեզ տրամադրեց նախաքննության նյութերը: Ծավալը բավական մեծ է, նյութերի մեծ մասին ծանոթ չէինք: Դեռ նյութերին ծանոթացումը շարունակվում է:

Տեսանք, որ կան հանգամանքներ, որոնց ուշադրություն դարձնել է պետք: Հիմա պատրաստվում ենք նոր միջնորդություններ ներկայացնել: Մեր գործողությունները նաև աջակցում են քննիչի աշխատանքին, որպեսզի ավելի արդյունավետ քննություն իրականացվի»…

 

Փաստաբանն ընդգծել է, որ մեր իրավակիրառ պրակտիկան այնպիսինն է, որ բոլորը սպասում են նախաքննության ավարտին՝ գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն հիմա՝ դատարանի այս՝ օրինական ուժ ստացած որոշումից հետո, շատերը կարող են դրան հղում կատարելով՝ իրենց իրավունքները պատշաճ ու արդյունավետ իրացնել: Մի բան է, երբ գործի նյութերը ստանում ես քննության ավարտին, մեկ այլ բան է, երբ ընթացքում ես ծանոթանում: Կոնկրետ այս որոշումը, ըստ փաստաբանի, օգտակար է առաջին հերթին Արթուր Ղազարյանի գործի քննության համար, բայց կարող է նաև լավ նախադեպ հանդիսանալ այլ գործերով:

Փաստաբանն ընդգծել է. «Սա շրջադարձային որոշում է, կարևոր է ոչ միայն Արթուր Ղազարյանի գործով։ Իրավունքի զարգացման տեսանկյունից դատավորը լուրջ քայլ է կատարել: Դատական պրակտիկայում, հուսով ենք, նոր մոտեցումը կամրապնդվի: Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը նախադեպային չի համարվում, ճիշտ է, բայց կարող է հիմք հանդիսանալ, կարող են այն վկայակոչել նմանատիպ իրավիճակներում, լեգիտիմ հնարավորություն կա հղում կատարելու այս դատական ակտին: Ի վերջո, դատական ակտը պիտի հարգանքի արժանի լինի կատարման իմաստով»:

Փաստաբանը դժվարանում էր պատասխանել՝ գործի քննության ընթացքում հնարավո՞ր է, որ արտաշիրմում կատարելու միջնորդություն էլ արվի: Ներկա պահին՝ քանի դեռ կրկնակի հանձնաժողովային փորձաքննությունն ընթացքի մեջ է, չի ավարտվել, դեռ եզրակացություն տրված չէ, արտաշիրմում կատարելու միջնորդության մասին խոսելը դեռ վաղ է, դեռ հստակ դիրքորոշում հայտնել հնարավոր չէ:

Հանձնաժողովն աշխատում է 2019 թվականի մարտից: Տուժող կողմը ներկա է եղել աշխատանքային քննարկման, արտահայտել է իր մտահոգությունները, դիրքորոշումը:

«Եթե եզրակացությունն օբյեկտիվ լինի, գործի քննությունը կհամարենք ավարտված, բայց եթե ամբողջական չլինի կամ չփարատված կասկածներ մնան, մտածել ենք նաև հետագա գործընթացների մասին»,- ասել է փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ արդեն իսկ հարյուրից ավելի միջնորդություններ, բողոքներ, հարցումներ են ներկայացրել: Գործի նյութերին ծանոթանալը նպաստել է, որ, օրինակ, փորձաքննության անցկացմանը նպաստող հարցումներ ու միջնորդություններ արվեն:

Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետներն անցնելու խնդրին, փաստաբանն այն անվանել է բավական ծանր ու լուրջ խնդիր: Նման իրավիճակ այս գործով արդեն իսկ եղել է: Որոշ պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ տուժող կողմը հանցագործության մասին հաղորդում է տվել, որն առանձին վարույթով քննվել է ՀՔԾ-ում:

Եզրակացությունը եղել է այն, որ 2010-2011 թվականներին որոշ պաշտոնատար անձինք թույլ են տվել խախտումներ:

Մասնավորապես, այն ժամանակ առաջին դատաբժշկական փորձաքննությունն անցկացնողները, ըստ ՀՔԾ որոշման, գործի ելքով շահագրգիռ անձինք են եղել: Փաստն արձանագրվել, բայց ընթացք չի ստացել: Դատախազությունն էլ է փաստել, որ խախտումներ են եղել, սակայն ընթացք չի ստացել: Տուժող կողմն այդ հարցով դիմել է դատարան:

Փաստաբանն ընդգծեց. «Խախտումների պարագայում պետք է դիտարկվի՝ ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել:

Իրավական ճիշտ որակում տալու հարցն է: Կարող է լինել կարգապահական բնույթի խախտում, որի վաղեմության ժամկետը վաղուց է անցել: Բայց խախտման հետևանքի ծանրության աստիճանի համապատասխան որակումը տալուց հետո է հնարավոր ասել՝ վաղեմության ժամկետը կիրառելի է, թե ոչ:

Ամենացայտունը հետևյալն է՝ մահացած զինվորի մայրը մեկ տասնամյակ խոշտանգման ամենօրյա ռեժիմով է ապրում, սա անմարդկային վերաբերմունք է: Ասենք՝ ինչ-որ պաշտոնյա տասը տարի առաջ կարգապահական խախտում է թույլ տվել, որի վաղեմության ժամկետը լրացել է, բայց տասը տարի որդեկորույս մայրը տառապում է, ընդհուպ մինչև՝Բաղրամյան փողոցում ոստիկանների կողմից քարշ տրվելու վերաբերմունքի է արժանացել: Այդ կադրերն ամբողջ աշխարհն է տեսել, երբ Սերժ Սարգսյանի ժամանակ սևազգեստ մայրերը գնացել էին Բաղրամյան 26, և դարպասների մոտից քարշ տալով մյուս մայրերի հետ Իրինա Ղազարյանին էլ տեղափոխել են փողոցի մյուս կողմը…

Ընդամենը պիտի արդարացի գնահատական տրվի՝ թույլ տրված խախտումն ի՞նչ ծանրության հետևանք է ունեցել:

Ինչ-որ մեկը միգուցե կարգապահական խախտում է թույլ է տվել, բայց դա հանգեցրել է նրան, որ պետությունն այն ժամանակ՝ 2010-2011 թվականներին, ոչ քիչ ռեսուրսներ է տրամադրել գործի քննության համար, իսկ հիմա պետությունը անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ է ծախսում նույն գործի քննության համար՝ քննչական մարմին, դատախազություն, դատարան, առողջապահության նախարարություն… Վաղեմության ժամկետի հարցը չափազանց զգայուն հարց է, հույս ունենք, որ տվյալ դեպքում այն ևս արդարացի լուծում կստանա»:

 

դիտվել է 1106 անգամ
Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan