Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է ութով
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1 168:
Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կլինիկաներից դուրս է գրվել 5 պացիենտ, իսկ համավարակի սկզբից Վրաստանում COVID-19-ից բուժվել է 940 մարդ: Մահացել է 17-ը:
Կարանտինի մեջ է 6 489 մարդ, ստացիոնարներում բժիշկներին հսկողության տակ՝ 327:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: