Շատ հաճախ մարդիկ մանկատունն ավարտելուց հետո հայտնվում են կյանքի փակուղում. Նիկոլ Փաշինյան
Մանկատան սաների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթականը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստռում նշեց ՀՀ վաչրչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որը հետագա կյանքում կապահովվի նրանց սեփական բարեկեցությունն աշխատանքով կառուցելու հնարավորություն:
«Ցավոք մենք շատ հաճախ ենք այնպիսի դեպքեր տեսնում, երբ մարդիկ մանկատունն ավարտելուց հետո հայտնվում են կյանքի փակուղում: Դա մեր բոլորի պատասխանատվությունն է»,-ասաց կառավարության ղեկավարը: