ԱՄՆ կառավարությունն ավարտել է TikTok-ի անվտանգության ստուգումը
ԱՄՆ կառավարությունն ավարտել է TikTok-ի անվտանգության ստուգումը, հաղորդում է AFP-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Նրա խոսքով՝ ստուգումն անցկացրել է ԱՄՆ-ում արտասահմանյան ներդրումների հարցով կոմիտեն:
Նա նաեւ հայտնել է, որ այս շաբաթ արդյունքները կներկայացնեն նախագահի:
Այդ նորությունը հայտնվել է հավելվածի եւ Չինաստանի միջեւ կապի ու հարթակը լրտեսության համար օգտագործելու շուրջ ամերիկացի պաշտոնյաների եւ օրենսդիրների մտահոգության ֆոնին: