Օդի աղտոտվածությունը գրեթե 2 տարով կրճատում է Երկրի վրա յուրաքանչյուր մարդու կյանքի տեւողությունը
Օդի աղտոտվածությունը գրեթե 2 տարով կրճատում է Երկրի վրա յուրաքանչյուր մարդու կյանքի տեւողությունը, հաղորդում է AFP-ը:
Նշվում է, որ քանի որ աշխարհը փորձում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գտնել, օդի աղտոտվածությունը կշարունակի հանգեցնել նրան, որ միլիարդավոր մարդկանց կյանքի տեւողությունը կկրճատվի:
Օրինակ՝ Հնդկաստանում եւ Բանգլադեշում օդի աղտոտվածությունն այնքան ուժեղ է, որ այսօր կյանքի միջին տեւողությունը կրճատվել է գրեթե 10 անգամ:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ օդի աղտոտվածությունն ավելի լուրջ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար, քան կորոնավիրուսը:
Ամենից աղտոտված են Բանգլադեշը, Հնդկաստանը, Նեպալը , Պակիստանը: