ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի երկու նախկին պաշտոնյաների դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի երկու նախկին պաշտոնյաների դեմ՝ արգելելով նրանց մուտքը ԱՄՆ կոռուպցիայի մեջ մեղադրանքով:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ երկու նախկին պաշտոնյաներ, այդ թվում էներգետիկայի նախկին նախարար Լուիս Մոտտան, կաշառք են վերցրել եւ շահավետ գործարքներ կնքել Corpoelec պետական էներգետիկ ընկերության հետ:
Անցած տարի պաշտոնյաները ներառվել էին ԱՄՆ սեւ ցուցակում: