Գիտնականները հսկա աղավնու մնացորդներ են հայտնաբերել
Նյու Մեխիկոյի համալսարանի գիտնականները Օվկիանիայի Տոնգա թագավորության կղզիներում հսկա աղավնու (Tongoenas burleyi) մնացորդներ են հայտնաբերել, հայտնում է Eurekalert! պորտալը:
Այս աղավնու մարմնի երկարությունը կազմել է մոտ 50 սմ, իսկ քաշը հինգ անգամ գերազանցել է ժամանակակից աղավնու քաշին:
Այս անհետացած տեսակի սնունդը կազմել են մանգոյի եւ գուավայի պտուղները:
Tongoenas burleyi-ը երկար ժամանակ ապրել է Օվկիանիայում, ասում են գիտնականները, բայց արշիպելագում բնակություն հաստատած մարդիկ հարյուր տարվա ընթացքում ամբողջությամբ ոչնչացրել են թռչունների այս տեսաին: