ԱՀԴՀ-ն կոչ է անում Ադրբեջանին եւ Թուրքիային դադարեցնել պետության կողմից հովանավորվող հայատյացության քարոզարշավները
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արեւմտյան թեւը (ANCA-WR) կոչ է անում Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարություններին դադարեցնել պետության կողմից հովանավորվող հայատյացության քարոզարշավները:
Ներկայացուցիչները նաեւ կոչ են անում միջազգային հանրությանը դատապարտել հայերի դեմ հարձակումների գլոբալ արշավը եւ կոչ անել անհապաղ դադարեցնել սադրանքները:
«Ատելության հողի վրա այս ոճրագործությունը հետեւում է հայերի վրա ռասայական հարձակումներին, ներառյալ Ռուսաստանում հայերի դեմ ադրբեջանցիների ամբոխի հարձակումները, Գերմանիայում ՀՀ դեսպանության մեքենայի այրումը եւ Ուկրաինայում հայկական ձեռնարկության կանխամտածված այրումը»,- ասվում է հայտարարության մեջ: