Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է մի քրեական գործով, ունի վկայի կարգավիճակ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից նախօրեին դուրս գալու դիմում ներկայացրած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դատավարական՝ վկայի կարգավիճակ ունի քրեական մի գործով։
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Այս տեղեկցություններ դատախազությունից չհայտնեցին։
Հիշեցնենք, որ Բագրատյանը չի մեկնաբանել, թե ինչու է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այդ որոշումը պայմանավորված է պատգամավորի մերձավորին առնչվող քրեական գործով, որի շրջանակում էլ հենց նա հարցաքննվել է։