Կաշխատենք Սևանա լճից լրացուցիչ ջրահավաք չիրականացնել. պաշտոնյա
Հայաստանում տարին չորային էր: Ներկայումս Սևանա լճից իրականացվել է ջրահավաք: Սևանից վերցվել է 19 մլն խոր.մետր ավելի շատ ջուր, քան անցյալ տարի: Այս մասին հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
Նա հավելեց, որ Արփա-Սեւան թունելով տեղափոխվել է 20 միլիոնով ավելի շատ ջուր, քան անցյալ տարի: Դրանից բացի, Սարգսյանը հայտնեց, որ գետերից ջրի անբավարարության պատճառով այն նույնպես ավելի շատ է վերցվել, քան անցյալ տարի: «Բայց ցանկացած դեպքում մեր ծրագրերի մեջ է Սեւանա լճից լրացուցիչ ջրահավաքի չիրականացումը, քան պատք է: Հիշեցնեմ, որ Սեւանից թույլատրված է բաց թողնել 170 մլն խոր.մետր ջուր, բայց կրկնվեմ՝ մենք ամեն ինչ անում ենք, որ լրացուցիչ ջրահավաքի անհրաժեշտություն չառաջանա»,- հավաստիացրեց Ջրային կոմիտեի նախագահը: