60 հանցագործություն մեկ օրում. թմրամիջոցներ, ծեծ, անձի առևանգումը, կաշառակերություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության` 8, խարդախության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7-ական, յուրացնելու կամ վատնելու` 5, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, ծեծի եւ սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առեւանգման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կիրառելու եւ ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: