Հրդեհ Արգել գյուղի ՀԷԿ-ում. այրվել է երկու տրանսֆորմատոր
Արգել գյուղում ի ՀԷԿ-ի շինության դիմաց տեղակայված «Т-4» հիդրոագրեգատի 2 ուժային տրանսֆորմատորներում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են երկու տրանսֆորմատոր (յուրաքանչյուրը՝ 8 տ յուղի տարողությամբ), հարակից տարածքում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի կառավարման վահանակի սենյակի մեկ պատուհան և փայտյա մանրահատակից մոտ 0․5 քմ հատված: Այդ մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը դեպի մյուս 10 տրանսֆորմատորները և «Արգել ՀԷԿ»-ի շինության ներսում գտնվող կառավարման վահանակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: