Ոստիկանությունը և քաղաքապետարանը թույլ չեն տալիս Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի աշխատանքը (Տետասնյութ. Ուղիղ)
Ոստիկանությունը և քաղաքապետարանն այսօր՝ հուլիսի 19-ին, Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առևտրականներին թույլ չեն տալիս աշխատել, վերջիններս բողոքում են արգելքի դեմ:
«9 տարի է՝ մենք այստեղ աշխատում ենք, միակ տեղն ա, որտեղ գյուղացին կարողանում ա իր ապրանքն իրացնել, անիմաստ շուկա՞ ա ձեզ համար: Մեզ թվում ա, որ մի լուրջ մարդու մենք խանգարում ենք, վերեւից էլ հրաման կա, որ փակեք այն»,- քաղաքապետարանի ներկայացուցչին դիմեց առևտրականներից մեկը:
Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան նշեց, որ մոտակա նմանատիպ խանութների աշխատակիցները բողոքում են, որ շուկայի պատճառով շաբաթական 3 օր բացարձակապես առևտուր չի լինում. «Արաբկիրում նմանատիպ 100-200 տնտեսվարող ունենք, որոնք 3 օր ընդհանրապես առևտուր չեն անում, նրանց բողոքն էլ է նույնը»: