Կանադան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բռնությամբ
Կանադան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բռնությամբ: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին Կանադան երկու կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, պահպանել հրադադարի ռեժիմը եւ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը:
Այս հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառման սկզբունքները, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշումը»,- նշել է նա: