Դոլարի փոխարժեքը նվազել է 484 դրամից. Եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 16-ին, կազմել է 483.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.86 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.33 դրամ (նվազել է 3.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605.66 դրամ (նվազել է 4.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.79 դրամ (նվազել է 0.04 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 300.57 դրամ, ոսկի՝ 28,060.42 դրամ, պլատին՝ 12,952.64 դրամ: